13/01/2024 10:41
Հերքում եմ, ամոթալի սուտ է․ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է իր մասին լուրերին
Հերքում եմ: Ամոթալի սուտ է: Նույնիսկ դեղին մամուլին սազական չեն նման ստերը, գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հրապարակի» հոդվածին։
Նա գրել է․ «Ես ընդհանրապես չեմ անդրադառնում իմ մասին հրապարակվող բազմաթիվ կեղծիքներին, բայց սա այլ դեպք է, քանի որ վերաբերում է բոլորիս համար շատ ցավոտ արցախցիների խնդիրներին:
Այս հոդվածում իմ մասով ճիշտն այն էր միայն, որ իսկապես ընդունել եմ իմ արցախցի գործընկերներին: Շատ անկեղծ ներկայացրել եմ մեր հնարավորությունները: Թոշակների և սոցիալական այլ բարձրացված խնդիրների մասով ասել եմ, որ այլ պաշտոնյաներից է կախված հարցը: Խոստացել եմ խնդիրներն ու լուծումները փոխանցել այդ պաշտոնյաներին և այդպես էլ արել եմ: Մեր համակարգում աշխատանքի տեղավորման խնդիրներով սկսել ենք զբաղվել, սակայն ծագել են իրավական խնդիրներ, որոնց մասին գրված է հենց նույն այս ստերով լի հոդվածում:
Խնդրում եմ, գոնե մի շահարկեք այն թեմաները, որոնք վեր են ցանկացած անբարո մանիպուլյացիաներից»: