13/01/2024 13:53
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել ՇՕ բժշկի նկատմամբ, դատապարտում եմ և ակնկալում իրավաչափ գնահատական․ Նախարար
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որ այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։ Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։
Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։
Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,- գրել է Առողջապահության նախարարը։