13/01/2024 16:05
Թայվանի ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա կնոջը, ում 5-ամյա երեխան ընտրությունների ժամանակ անզգուշաբար վնասել է քվեաթերթիկը
Թայվանի ոստիկանությունը Կաոսյուն քաղաքի ընտրատեղամասից մի կնոջ է բերման ենթարկել, քանի որ նրա 6-ամյա նրա երեխան անզգուշորեն վնասել է կղզու վարչակազմի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկը։ Այդ մասին հայտնել է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ քաղաքացիներից մեկը 5-6 տարեկան երեխայի հետ է եկել ընտրաատեղամաս՝ ընտրությունների։ Երեխան չարաճճիություն է արել և անզգուշաբար պատռել է մոր ձեռքին եղած քվեաթերթիկը։ Ընտրատեղամաս ժամանած ոստիկանությանը 26-ամյա կինը պատմել է, որ երեխան իր հետ է եղել ընտրատեղամասի աշխատակիցների համաձայնությամբ, նա դիտմամբ չի պատռել քվեաթերթիկը, պարզապես չարաճճիություն է արել ու քաշել է այն, իսկ քվեաթերթիկը ոչ թե պատռվել է, այն վնասվել է։
Բացատրություն ստանալուց հետո ոստիկանները 26-ամյա կնոջն ու նրա 5-6 տարեկան դստերը տեղափոխել են բաժանմունք՝ տեղում ավելի մանրամասն պարզելու դեպքի հանգամանքները։ Միջադեպի մասին տեղեկատվությունը ոստիկանությունը հայտնել է նաև դատախազությանը և կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Նշենք, որ ընտրություններիից առաջ Թայվանի ԿԸՀ-ն բնակչությանը հայտնել էր, որ ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած խախտումները պատժվելու են զգալի տուգանքներով։ Մասնավորապես, քվեաթերթիկը վնասելու համար սահմանված է 5-ից 50 000 նոր թայվանական դոլարի տուգանք։