13/01/2024 12:58
«Ձեր վիշտը մեր վիշտն է»․ Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցել է Թուրքիային
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։
«Խորապես վշտացրեց այն լուրը, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ են սպանվել և վիրավորվել «Փենչե-Քիլիթ» հակաահաբեկչական գործողության շրջանակում հարձակման հետևանքով։ Ձեր վիշտը մեր վիշտն է: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումները։
Ահաբեկչության դեմ պայքարում մենք միշտ ձեր կողքին ենք և աջակցում ենք Թուրքիայի եղբայրական զինված ուժերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։