13/01/2024 20:53
Այրվում է Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի և ժամանցի կենտրոնը
Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի և ժամանցի կենտրոնում հրդեհ է բռնկվել, շենքում գտնվող մարդկանց տարհանել են, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ Telegram-ի իր ալիքում։
«Մարդկանց տարհանում են մայրաքաղաքի Սոլոմենսկի թաղամասում գտնվող Cosmopolitan առևտրի կենտրոնից, որտեղ հրդեհ է բռնկվել»,- գրել է Կլիչկոն։
Նա հայտնել է նաև, որ հրդեհը բռնկվել է շենքի չորրորդ հարկում՝ մանկական սենյակում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունն էլ հայտնել է, որ հրդեհի մարմանը ներգրավվել է 13 միավոր տեխնիկա, ավելի քան 50 հրշեջ-փրկարար։