13/01/2024 12:48
Ավետարանն ասում է՝ «ուղտերին կուլ են տալիս, մժեղներին քամում են», հիմա ուղտը կորցրել ենք, ընկել ենք մժեղների հետևից․ Սրբազանը՝ նորոգված դահլիճներ պետական այցերի մասին
Ավետարանը մի շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է՝ զուղտը կլանէն, զմժղուկս քամէն, այսինքն՝ ուղտերին կուլ են տալիս, մժեղներին քամում են․ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Հիմա ուխտը կորցրել ենք, ընկել ենք մժեղների հետևից, մժեղներով փորձում ենք ինչ-որ մարդկանց համար խաբկանք ստեղծել։ Կարող ենք հիմա շատ լավ դահլիճներ նորոգել, շատ լավ պայմաներով, բայց դահլիճները բոլորովին չեն կոմպեսացնում այդ խնդրի գոյությունը»,-ասաց նա։
Ըստ սրբազանի՝ երկրի վարչապետի՝ նորոգված դահլիճներ գնալով ավելի մեծ խնդիրները չեն լուծվում։ «Այս այցերը դահլիճներ փորձում են ցույց տալ, որ արդյունավետ վարչարարություն կա, հետևողականություն կա, պետական միջոցների նկատմամբ խնայողական վերբերմունք կա։ Նույն պետական միջոցներով ձեռք բերված զենք-զինամթերք, հողատարածքներ, սրբավայրեր չհանձնվեցի՞ն թշնամուն․․․ ինչի՞ համար հանձնվեցին»,-ասաց նա։