13/01/2024 18:34
Ֆրանսիայի նոր արտգործնախարարը խոստացել է երկար ժամանակ աջակցել Կիևին
Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար Ստեֆան Սեժուրնեն պաշտոնավարման ընթացքում իր առաջին արտասահմանյան այցն է իրականացրել։ Այսօր նա ժամանել է Ուկրաինա ու հայտարարել, որ մտադիր են Կիևին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել։
«Ես եկել եմ այստեղ ասելու, որ Ֆրանսիան երկարաժամկետ հեռանկարում կաջակցի Ուկրաինային՝ տնտեսական, ռազմական, հումանիտար տեսանկյունից»,- ասել է Սեժուրնեն՝ BFMTV-ի եթերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ էլ Սեժուրնեն ասել է, որ Ֆրանսիան «այցելությունների շարք» կիրականացնի այդ երկիր՝ գնահատելու համար, թե ինչ է այսօր անհրաժեշտ ուկրաինական կողմին։