13/01/2024 10:03
«Հրապարակ». Իշխանությունն առաջնորդվում է միայն յուրայիններին մրցանակներ շնորհելու սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ մրցանակներ, պատվոգրեր, կոչումներ շնորհելիս այս իշխանությունն առաջնորդվում է բացառապես յուրայիններին շնորհելու սկզբունքով: Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար մի խումբ պաշտոնյաներ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ոսկե մեդալներ են ստացել. Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Գնել Սանոսյանը, Վահե Ղազարյանը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Նույնիսկ կիսով չափ յուրայինները նման բախտի, փաստորեն, չեն արժանանում, հակառակ դեպքում պարգև կտային նաև Իշխան Զաքարյանին, ով այս խաղերի հիմնադրման օրվանից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է, 2011 թվականից՝ նախագահը և 8 անգամ կազմակերպել է այդ խաղերը, այդ թվում` 2023-ինը, որն իշխանությունները մասնակիցների թվով անվանել են «աննախադեպ և ռեկորդային»»։