13/01/2024 11:15
Եկեղեցու նկատմամբ լրացուցիչ մեղադրանքներ կուտակելու փորձը չստացվեց․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելու մասին
Եկեղեցու նկատմամբ լրացուցիչ մեղադրանքներ կուտակելու փորձը չստացվեց և, փառք Աստծո, չստացվեց, Կաթողիկոսի այս ուղերձն ամենաշատ դիտված ուղերձներից մեկն է․ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա դժվարացավ նշել, թե Վեհափառի ուղերձին ծանոթանալուց հետո՞ են կայացրել այն իր ժամին չհեռարձակելու որոշումը, թե՞ պահի պոռթկման արդյունք է։ «Ուղերձի հրապարակումից հրաժարվելը տեղի է ունեցել վերջին պահին՝ Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հետո Հանրայինը պարզաբանում տարածեց, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան դրանք կային՝ հղում տալով օրենսդրական կարգավորմանը։ Դա նույնն էր, որ ասենք՝ հայրենասիրության մասին չխոսենք, այն գոյություն չունի, որովհետև օրենսդրական կարգավորում չկա։ Սա շատ ծիծաղելի էր։ Բարեբախտաբար, չստացվեց այն, ինչ մտածել էին, որովհետև այս տարվա Կաթողիկոսի ուղերձն ամենաշատ դիտվածն էր»,-ասաց նա։
Սրբազանի խոսքով՝ նպատակն իր համար էլ հասկանալի չէր։