14/01/2024 10:56
«X հիվանդությունը» կարող է 20 անգամ ավելի շատ մահեր առաջացնել, քան կորոնավիրուսը
Դավոսի տնտեսական ֆորումի թեմաներից մեկը կլինի «պատրաստվել X հիվանդությանը», որը կարող է տասնյակ անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը։
Նման քննարկում նախատեսված է հունվարի 17-ին։
«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր նախազգուշացումները, որ անհայտ «X հիվանդությունը» կարող է 20 անգամ ավելի շատ մահեր առաջացնել, քան կորոնավիրուսային համաճարակը, կքննարկվի, թե սպասվող բազմաթիվ մարտահրավերներին առողջապահական համակարգերը նախապատրաստելու համար ի՞նչ նոր ջանքեր են անհրաժեշտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բանախոսների թվում կլինեն ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, AstraZeneca-ի նախագահ Միշել Դեսմարայսը, լրագրողներ և փորձագետներ։