14/01/2024 21:07
ԱՄՆ Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգողը կայցելի Հայաստան և Վրաստան
ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նևյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Նշվում է, որ երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները և կորոշի հետագա համագործակցության ոլորտները։
Հայաստանում Նևյուն կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին։
Վրաստանում նա հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, հակակոռուպցիոն ինստիտուտների, հետաքննչական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։