14/01/2024 14:23
Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մաս․ Ավինյան
Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բատմիտոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը։
Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների համար»,- գրել է նա։