14/01/2024 19:03
Ջոն Քերին լքում է Բայդենի վարչակազմը
ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին պատրաստվում է այս ձմռանը թողնել իր պաշտոնը և շարունակել օգնել Ջո Բայդենին նախընտրական քարոզարշավում։ Գրում է Reuters-ը։
Քերին Բայդենի հետ հանդիպել է հունվարի 10-ին, որտեղ էլ ԱՄՆ ղեկավարին հայտնել է հրաժարական տալու իր մտադրության մասին: Մի քանի օր անց հատուկ բանագնացն իր խորհրդականներին հավաքել է «հապճեպ կազմակերպված» խորհրդակցության, որտեղ հայտարարել է վարչակազմից հեռանալու իր որոշման մասին։
Axios-ի աղբյուրները մանրամասնում են, որ Քերին Բայդենի վերընտրությունը համարում է երկրի ներսում և ամբողջ աշխարհում կլիմայի ոլորտում առաջընթացի հարցում ամենամեծ փոփոխությունը։