14/01/2024 18:04
Դավոսում մեկնարկել է Ուկրաինային նվիրված համաժողովը. մասնակցում է նաև ՀՀ ԱԽ քարտուղարը
Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարներին նվիրված 4-րդ համաժողովը։ Հայտնում է DW-ն։
Նշենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես մասնակցում է համաժողովին։
Դավոսում քննարկման հիմնական թեման այսպես կոչված «խաղաղության բանաձև»-ն է, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Շվեյցարիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում է 80 պետություն։ Սպասվում է, որ Դավոսի համաժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: