15/01/2024 12:58
Ոչ սթափ վարորդը 15 թաղամասում բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Շիրազի փողոց ընթանալիս բախվել է ժողովրդին հայտնի՝ 15 կվարտալի «կալցեվոյի» շրջանաձև խաչմերուկի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։