15/01/2024 16:35
Վարշամ Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար
Ավագանու 23 կողմ, 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Նշվում է, որ նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։
Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանվել է 2024 թվականի հունվարի 18-ը։
Հիշեցնենք, որ Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը կառավարության որոշմամբ նշանակվեց Արմավիրի մարզպետ։