15/01/2024 21:18
Թմրանյութերի տարածումը օր օրի ավելի ահագնացող խնդիր է դառնում, անգրագիտությունը ամենաբարձր մակարդակի վրա է՝ անկախությունից ի վեր․ Սթափվել է պետք․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ օրվա իշխանությունները ոչնչացնում են ապագա կառուցելու՝ երիտասարդների երազանքները։
«Ահա սրանք են այն սպիտակ գենոցիդի արդյունքները, որոնցով վտանգվում է երիտասարդների ապագան։
Այսօր առավել, քան երբևէ պետք է զգոն լինել, օրվա իշխանությունները բացի հայրենիքը քանդելուց, հանձնելուց, ոչնչացնում են երիտասարդների երազանքները, ապագա կառուցելու նրանց երազանքները։
Թմրանյութերի տարածումը երիտասարդների շրջապատում օր օրի ավելի ահագնացող խնդիր է դառնում: Դպրոցների և համալսարանների շրջակայքում՝ պատերի վրա լույսի արագությամբ շատացող տելեգրամյան ալիքների «online shop»-երը, որոնց միջոցով ձեռք են բերվում սինթետիկ թմրամիջոցներ, խաղամոլություն, որի պաշտոնական տվյալները ստորև ներկայացնում եմ Ձեզ։
Սրանք խնդիրներ են, որոնք մենք պետք է լուծենք որպես հասարակություն և որպես պետություն, քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն։
Իշխանության աթոռը զավթվել է ազգակործան պատուհասների կողմից, և ՀՀ այսօրվա կառավարիչներին չի հուզում ոչ մի խնդիր, բացի իրենց միզերային նեղ անձնական շահից: Սթափվել է պետք, նիկոլիզմը կործանում է մեր պետության բոլոր հիմքերը՝ բանակ, եկեղեցի, երիտասարդություն:
Էլ չասեմ, որ անգրագիտությունը ամենաբարձր մակարդակի վրա է անկախությունից ի վեր, ինչն արտացոլում է կրթության վատ վիճակը։
Օրինակներն արտացոլվում են փաստերով։ 1119 ատեստացիայի դիմած ոստիկաններից ատեստացիան անցել են 189-ը, որոնց զգալի մասը երիտասարդներ են։
Ահա նման անդունդ է բերել մեզ գործող վարչախումբը՝ Նիկոլի գլխավորությամբ»։