15/01/2024 16:19
Արցախից բռնի տեղահանված 40 հազարից ավելի անձ հաշվառվել է հայաստանյան հասցեներում. Արմեն Ղազարյան
Տարին մեզ համար ճգնաժամային է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման համակարգը կազմակերպելու ուղղությամբ, տարեկան ամփոփիչ ասուլիսին այս մասին հայտնեց ՆԳՆ միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։
«Այս մասով հաջողել ենք, քանի որ հիմնական հաշվառումն իրականացվել է և այդ հաշվառումների հիման վրա սոցիալական աջակցությունները հնարավորինս արագ տրամադրվել են։ Ներկայումս ընթանում է բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառումն ըստ հասցեների։ Արդեն 40 հազարից ավելի անձ հաշվառվել է հայաստանյան հասցեներում»,-հայտնեց Արմեն Ղազարյանը։