15/01/2024 11:03
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը
Իսպանիայի Սուպերագավաթի եզրափակչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Բարսելոնայի» դեմ և հաղթեց խոշոր հաշվով՝ 4-1։ Մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 7-րդ, 10-րդ և 39-րդ (11մ) րոպեներին։
Կատալոնական ակումբի միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Նշենք, որ «Ռեալը» 13-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։