15/01/2024 20:47
Մեկ տարում Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները կրճատվել են 26 տոկոսով
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականին կազմել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար, ինչը 26 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այդ մասին են փաստում Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալները։
Չնայած դրան, Վրաստան մտնող տրանսֆերտների ծավալով առաջին տեղում է մնում Ռուսաստանը։ Երկրորդ տեղում Իտալիան է։ Անցյալ տարվա ընթացքում Իտալիայից Վրաստան 518,6 միլիոն դոլար է փոխանցվել, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 20,1 տոկոսով։