15/01/2024 12:16
«Գոյ» թատրոնը միավորելու մասին ծանուցման տեքստը ԿԳՄՍՆ-ն ուղարկել է մտքային, կետադրական սխալներով, սա տարրական անգրագիտություն է. Սամվել Թոփալյան
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության կողմից իրենց ուղարկված ծանուցումը հանձնաժողովի նիստը տեղափոխելու մասին՝ հայտարարելով, որ կես էջի վրա տեքստը հայերենի տարրական սխալներով է գրված։
«Սա տարրական անգրագիտություն է, ուղարկել են մտքային, կետադրական սխալներով... Ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից, տգիտությունից և սա ոչ թե մեր թատրոնին է վերաբերում այսօր, այլ խոսքն արժեքների մասին է։ Սահյանը հայոց լեզվի մասին ասում է՝ ինչ ունենք աշխարհում ավելին, որ այդքան մերը լինի, այսինքն՝ իրենք թքած ունեն մեր բացարձակ արժեքի վրա, մեզ վրա, ու սա մենք պետք է հանդուրժենք։ Այս տգիտության, անգրագիտության մթնոլորտն է, որտեղ համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ կրթության օջախի, դպրոցի ճակատագիրը»,-ասաց նա։