15/01/2024 17:22
Զուտ սպանությունների թիվը ևս աճել է. ՆԳ փոխնախարարը սխալ տվյալներ է ներկայացրել
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյան այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ ՀՀ-ում սպանությունների թիվը նվազել է, մյուս հանցագործությունների դեպքերն աճել են։
Ըստ նրա՝ սպանությունների թվի աճ է արձանագրվել, որը հիմնականում պայմանավորված է հանկարծամահությունների թվով, իսկ իրական զուտ սպանությունները նվազել են։
«Սպանությունների թիվը նվազել է 7-ով (2022 թվականին արձանագրվել է 52 դեպք, իսկ 2023-ին`45)»,-ասել է նա։
Մինչդեռ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարկած ցուցանիշներով աճ է արձանագրվել նաև զուտ սպանությունների մասով։ Ըստ ԱՎԿ-ի առանց հանկարծամահերի վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին արձանագրվել է 52 դեպք, իսկ 2023-ին ոչ թե 45, ինչպես փոխնախարարն է պնդում՝ այլ 64։ Ըստ այդմ՝ զուտ սպանությունների թիվը աճել է 12-ով։