15/01/2024 19:33
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ սոցցանցում է գրառում արել
ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրառում է արվել Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ․
«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու ու բոլոր իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։