15/01/2024 11:42
Գնացել են մեկի էրեխու հարսանիքին լավ երգել են, շեֆն ասել է՝ սրան «Ժողովրդական արտիստ» տվեք. Սիմոնյան (Տեսանյութ)
ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում քննարկվում է այլևս պատվավոր կոչումներ չտալու հարցը։ Ընդդիմությունը նախագծին դեմ է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմնյանը արձանագրեց, որ այդ կոչումներ տալը խորհրդային միության ստեղծածն է, որը նպատակ է ունեցել մրցակցություն ստեղծելու։
«Քանի որ մրցակցություն չի եղել և մարդիկ չեն կարողացել գումար աշխատել, պետությունը որոշել է կոչումներ տալ։ Ուրիշ ոչ մի երկրում նման բան չկա։ Ոչ մի երկրում Պավարոտին ու Ջեքսոնը ժողովրդական արտիստներ չեն եղել։ Իրենք կան ու եղել են մարդկության համար արժեք։ Հայաստանում ծառայություն են մատուցել, գնացել են մեկի էրեխու հարսանիքին լավ երգել են, նստած շեֆն ասել է՝ կազմակերպեք և սրան «Ժողովրդական արտիստ» տվեք։ Մականունավոր մարդիկ կան, ովքեր երաժշտության ոլորտում կոչում են ստացել»,-նշեց նա։