16/01/2024 12:00
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Իրանի գրոհն իրաքյան Էրբիլի վրա
ԱՄՆ-ն դատապարտել է հունվարի 15-ին Իրանի հրթիռային հարձակումներն իրաքյան Էրբիլի վրա` նշելով, որ դա խախտում է կայունությունն Իրաքում, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Իրանի այսօրվա գրոհներն Էրբիլի վրա և ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք դեմ ենք հանդես գալիս Իրանի անխելամիտ հրթիռային հարձակումներին, որոնք խաթարում են կայունությունն Իրաքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իրաքի կառավարությանը, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին։