16/01/2024 11:25
Քաղաքացին Բավրայի մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել. Ահազանգում է իրավապաշտպանը
Գյումրեցի ակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ քաղաքացի Լ. Գասպարյանը հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս, մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել:
«Ըստ նրա՝ ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ-ի, մոտ 25 հոգով (բացառությամբ՝ հերթափոխի պետի), հարվածել են սկզբում նրա 65-ամյա հորը, ապա եղբորը, հետո իրեն։
Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ։ Լ.Գ-ն երրորդ կարգի հաշմանդամություն ունի»,- գրել է իրավապաշտպանը։