16/01/2024 17:56
Մտածում ենք, որ եթե մենք սիրում ենք Փարիզը, Նյու Յորքը, Լոնդոնը, ապա կգան մեզ կպաշտպանեն, բայց կարևոր է, թե նրանք ում են սիրում. Արթուր Խաչիկյան (Տեսանյութ)
Անցյալում, իհարկե, սխալներ արվում էին, բայց արտաքին քաղաքականությունն այսպիսին չէր, դաշնակիցների հետ հարաբերությունները բարիդրացիական էին, կառուցողական։ Մենք ամեն ինչ տապալեցինք, կորցրինք, երկաթե շերեփը փոխարինեցինք թողթե շերեփով։ Հիմա Հայաստանի իշխանությունը թղթե շերեփով վազվում է աշխարհի մայրաքաղաքներում, Aysor.am-ի «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Ե՞րբ եք տեսել, որ թուղթ ստորագրելով հնարավոր լինի անվտանգություն ապահովել։ Պաղեստինը 1947 թվականից ունի ՄԱԿ որոշում, որ պետք է ստեղծվի Պաղեստին պետություն, մինչև հիմա այդ ժողովուրդը չի կարողանում իր պետությունը «ստանալ»։
Եթե այպես շարունակվի, այս կառավարությունը մնա, կնքվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, հանձնեն այսպես կոչված անկլավները, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Հայաստանի վերջն է լինելու։ Եթե մենք զիջենք մեր սուվերեն տարածքները, անգամ լավագույն ցանկության դեպքուն ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը չեն կարողանա մեզ օգնել, մենք այլևս կենսունակ չենք լինելու, դա անդառնալիության կետն է»։
Արթուր Խաչիկյանի դիտարկմամբ, դեռ կան որոշ հնարավորություններ, պետք է ճիշտ գնահատել՝ որ պետություններն են մեր կողքին։
Պետք է քաղաքակրթական նախընտրությունները տարբերակենք, չշփոթենք ռազմաստրատեգիական հարաբերությունների հետ։ Սիրելով Փարիզը, Նյու Յորքը, Լոնդոնը, համարում ենք, որ եթե մենք իրենց սիրում ենք, կգան մեզ կպաշտպանեն, մինչդեռ կարևոր է, թե նրանք ում են սիրում։ Արևմտյան պարբերականներ կարդացեք՝ ԱՄՆ-ի շահերը Ադրբեջանում են, ԱՄՆ-ն Ադրբեջանը համարում է Կովկասում հիմնական դաշնակից։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։