16/01/2024 22:39
Ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ԲՏԱ նախարարին են ներկայացրել առկա մարտահրավերները
Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հյուրընկալել էի ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Իմ խոսքում ընդգծել եմ մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը։
Հանդիպման ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա մարտահրավերները։ Քննարկվել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները, դրանցից բխող մեր անելիքները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը»,- նշել է նախարարը։