16/01/2024 17:54
Բաքվում գրանցված պայթյունի զոհերի թիվն ավելացել է
Բաքվի Բինագադի շրջանում կահույքի արտադրամասում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել ևս 2 մարդու դի․ զոհերի ընդհանուր թիվը հասել է 8-ի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան և անզգուշություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։