16/01/2024 21:11
Քանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնա՞լ. Գեղամ Մանուկյան
Այս երկու օրը Ազգային ժողովում ամենաշատ քննարկված հարցն օրենսդրական մի նախաձեռնություն էր, որ վերաբերում էր 27 տարին լրացած, ՀՀ Զինված ուժերում
ծառայությունից խուսափած Հայաստանի քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին։ Տեւական բանավեճից հետո այն ի վերջո ու ցավոք սրտի ընդունվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ասեմ ավելին՝ իշխանական մի քանի պատգամավոր, որ արմատապես դեմ էր այդ նախաձեռնությանը, գլխիկոր կողմ քվեարկեցին։ Իշխանականներից էլ որոշները կամ հեռացան դահլիճից, որ չքվեարկեին, կամ էլ չմասնակցեցին քվեարկությանը։
Բայց հիմա արձանագրեմ, թե ինչ որոշեց Նիկոլի խորհրդարանական մեծամասնությունը։
Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները, որոնց նկատմամբ արդեն կա քրեական հետապնդում, 27 տարին լրանալուց հետո Հայրենիք վերադառնալու դեպքում, ծառայությունից ազատվելու համար պետք է վճարեն աստղաբաշխական գումար՝ շուրջ 40 հազար դոլար։ (Ասում էին քաղաքացին տուգանքի մատերիալ չէ…)
Սփյուռքով Հայրենիքը շենացնելու խոստում տվողներն այսօր որոշեցին, որ Հայաստանի Հանրապետւթյան քաղաքացի դառնալ ցանկացող մինչեւ 37 տարեկան ամեն մի քաղաքացի պետք է վճարի 2 ու կես միլիոն դրամ, որ նրան չտանեն բանակ։
Քանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնա՞լ։
Այս երկու օրվա փաստարկներս, ելույթներս՝ ստորեւ»,- գրել է նա: