16/01/2024 11:54
Եթե դիվանագետները չաշխատեն՝ թնդանոթներն անպայման ու ստիպված կկրակեն. վառոդը պետք է չոր պահել. ՔՊ-ական
Հայաստանը պետք է միշտ գնա խաղաղության պայմանագրին, մենք չենք կարող մեր օրակարգը փոխել ու վերադառնալ պատերազմի օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը պետք է ընդունի բոլոր այն պայմանները, որն առաջադրել է Ադրբեջանը։
«Չեմ կարծում, որ գործընթացը փակուղում է, քանի դեռ կա բանակցելու հնարավորություն, բայց ակնհայտորեն այն լավատեսությունը, որը կարող էր լինել, իմ մոտ չկա ու դա Ալիևի հռետորաբանության փոփոխության արդյունքում է»,- նշեց նա։
Պապոյանի խոսքով՝ պետք է շարունակել աշխատել՝ պահելով «կարմիր գծերը»։
Խոսելով էսկալացիայի վտանգի մասին՝ պատգամավորն ասաց, թե երբեք պետք չէ թուլացնել զգոնությունը։
«Դիվանագետները միշտ պետք է աշխատեն, որովհետև եթե չաշխատեն՝ թնդանոթներն անպայման ու ստիպված կկրակեն, բայց դա չի նշանակում, որ պետք չէ վառոդն ամեն օր չոր պահել»,- ասաց նա։