«Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

17/01/2024 21:15

«Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Ալիևի տարեսկզբյան հարցազրույցը նոր լիցք հաղորդեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումներին: Որքան էլ Փաշինյանը և իր թիմը փորձում էին ծածկադմփոց անել այդ խնդիրը, որքան էլ իրենց բնորոշ ստախոսությամբ և ցինիկությամբ հայտարարում էին, որ «հարցը փակված է», Ադրբեջանի նախագահի բավականին բաց և շատ ագրեսիվ խոսքը սառը ցնցուղ էր իշխանական քարոզիչներին դեռևս հավատացողների գլխին:

Հայաստանի տարածքով պանթյուրքական նախագիծը, որով իրար պիտի միանային թյուրքական ծագում ունեցող ժողովուրդները՝ Փոքր Ասիա, Հարավային Կովկաս, Միջին և Կենտրոնական Ասիա ուղեծրով, որպես թյուրք ինտելեկտուալների երազանք՝ նոր չէ և ծնվել է 20-րդ դարի սկզբին, սակայն Հարավային Կովկասի խորհրդայնացումը կանխեց նրա իրականացմանն ուղղված ջանքերը, և «թյուրքական գոտու» երազանքը հայտնվեց կաբինետների փոշոտ դարակներում:

Սովետական Միության փլուզումը շանս էր պանթյուրքական ծրագիրը կյանքի կոչելու համար, սակայն Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակը կրկին որևէ շանս չթողեց համայն աշխարհի թյուրքական ընդհանուր տարածք ստեղծելու համար:

2018թ.-ին Փաշինյանի իշխանազավթումից հետո Թուրքիայի և նրան սատարող գեոպոլիտիկ կենտրոնների համար հնարավորությունների նոր պատուհան բացվեց: Սարքած և ողբերգական 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից Ալիևը լավագույնս օգտվեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խցկելով դանդաղ ազդեցության սույն ռումբը:

«Նախկինների» վրա սեփական մեղքերը և դավաճանությունները բարդելու փորձերի մեջ Փաշինյանը փորձում էր մտցնել նաև «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը՝ պնդելով, թե Արցախյան կարգավորման բոլոր առաջարկները մշտապես ներառել են բոլոր կոմունիկացիաների բացման հարցը: Սակայն ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի եղել և ոչ մի դրույթ, կամ առիթ, կամ ձևակերպում, որի շնորհիվ Ադրբեջանը և Թուրքիան կարող էին վերագործարկել իրենց վաղեմի երազանքը:

Ասածս ապացուցելու համար ձեզ եմ ներկայացնում Թյուրքական պետությունների կազմակերպության (պանթյուրքական նախագծի միակ ինստիտուցիոնալ մարմինն է) կողմից ստեղծման օրվանից առ այսօր ընդունված փաստաթղթերի վերլուծությունը, որը կրկին միանշանակորեն վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրյան միջանցքի» վերակենդանացնողն է՝ Էրդողանի և Ալիևի հետ միասին:

Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) ստեղծվել է որպես «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ» 2009 թվականին Նախիջևանի պայմանագրի հիման վրա և դրանից հետո ընդունել է 13 հռչակագիր:

Ի սկզբանե այս կազմակերպության հայտարարություններում հայ-ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ հակամարտության վերաբերյալ անդրադարձը բավականին զուսպ էր և աչքի չէր ընկնում ընդգծված ադրբեջանամետ ձևակերպումներով:

2009 թվականի Նախիջևանի պայմանագրում կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին:

2011 թվականին Ալմաթիի հռչակագրում կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:

Թե՛ 2009թ.-ի, թե՛ 2011թ.-ի, թե՛ դրանից հետո՝ մինչև 2021 թվականն ընդունված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք», «օկուպացված տարածքներ» և այլ նմանատիպ ձևակերպումներ չկան: Այսինքն՝ «Սերժի վախտ» անգամ ամենապրոթուրքական կազմակերպության պաշտոնական հայտարարություններում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա:

Այսպես շարունակվում է մինչև 2021 թվականի Ստամբուլյան հռչակագիրը, որտեղ առաջին անգամ պաշտոնապես հայտնվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակում՝ «Կազմակերպությունը ընդգծում է Զանգեզուրի միջանցքը՝ որպես ծագող հնարավորություն՝ խթանելու առավել լավ փոխկապակցվածություն միջկասպյան միջազգային արևելք-արևմուտք միջանցքի շրջանակներում և կոչ է անում անդամ երկրներին աջակցել Ադրբեջանի կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման ուղղությամբ» (կետ 40-րդ):

Դրանից հետո այդ միջանցքի մասին հիշատակումն այլևս դառնում է թյուրքական կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերի անբաժան մասը (Սամարկանդ 2022, Անկարա 2023 և այլն):

Կարող ենք եզրակացնել, որ նախքան 44-օրյա պատերազմն Ադրբեջանին չի հաջողվել այնպես անել, որ ամենաադրբեջանամետ և թուրքամետ այս կազմակերպությունը նույնիսկ իր պաշտոնական հաղորդագրություններում հանդես գա ընդգծված պրոադրբեջանական տեքստերով: Այս կազմակերպությունն ընդգծված ադրբեջանամետ տեքստեր սկսեց ընդունել միայն 44-օրյա պատերազմից հետո, իսկ Ալիևի հորինած «Զանգեզուրի միջանցքը» կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում հայտնվեց միայն 2021թ. ամռանը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանի վերարտադրությունից հետո:

Այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը» զուտ Փաշինյանի «դիվանագիտական ջանքերի» արդյունք է, որը երբևէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ստորագրումը վերջինիս կողմից: Եթե այս թեման, ինչպես նաև Արցախի հարցում կողմնակալ դիրքորոշումը բացակայել է նույնիսկ թուրքական երկրների կազմակերպության օրակարգից, ակնհայտ է, որ այլ միջազգային կառույցներում մթնոլորտը դժվար առավել ադրբեջանանպաստ լիներ:

Այսինքն՝ միջազգային հանրության կողմից ՀՀ նկատմամբ անհամաչափ ճնշումների, Արցախը վաղուց ադրբեջանական ճանաչելու, Զանգեզուրի միջանցքի և այլնի մասին գործող իշխանությունների հայտարարություններն անհիմն են և միտված են կոծկելու սեփական հանցագործ ձախողումները»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:21 Երբ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք. ՍԴ նախագահը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին Այսօր, 11:16 Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Այսօր, 11:04 Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ. ՍԴ նախագահը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:52 Մակունցը հյուրընկալվել է Մերձավոր Արևելքի ինստիտուտում Այսօր, 10:45 Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Արարատ Միրզոյան Այսօր, 10:37 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ Այսօր, 10:30 Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է Այսօր, 10:22 Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ Այսօր, 10:19 Երևանում ավտոմեքենաներ են այրվել․ Լուսանկարներ Այսօր, 10:17 Աննա Հակոբյանն Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել երեխաների ապագայի վերաբերյալ գագաթնաժողովի Այսօր, 10:13 Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվnւմ է. նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ինչպե՞ս է Ժաննա Անդրեասյանը թույլ տալիս՝ պետական պաշտոնյաները պղծեն կրթական համակարգը Այսօր, 09:56 «Հրապարակ». ՔՊ-ն որոշել է Սիսիանում համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին Այսօր, 09:54 «Փաստ». ՔՊ գրասենյակի տեղափոխությունն առայժմ հետաձգվում է Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել Այսօր, 09:51 «Հրապարակ». Իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի ֆինանսական փաստաթղթերը Այսօր, 09:49 «Փաստ». Այս իշխանության գործածները սխալներ չեն, մեղքեր են, այդ թվում՝ ծանրագույն հետևանքներով ու աններելի մեղքեր Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Ինչ մանրամասներ են հայտնի դարձել մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործից Այսօր, 09:40 «Հրապարակ». ԱԺ նախագահի այցը Կանադա չեղարկվե՞լ է, թե՞ հետաձգվել Այսօր, 09:38 «Փաստ». Հայաստանը՝ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է արցախահայերի էթնիկ զտման օրը «Ցեղասպանության օր» հռչակելու նախաձեռնությունը Այսօր, 09:32 «Հրապարակ». Սամվել Բաբայանն ընդառաջել է ՀՀ իշխանություններին, թե պետք չէ հարամել Հայաստանի անկախության օրը 23/09/2024 22:33 Միգրեն․ Ի՞նչը կարող է նոպայի առաջացման պատճառ դառնալ 23/09/2024 22:17 Ծեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 23/09/2024 21:54 Մահացել է լեգենդար ABBA-ի թմբկահարը 23/09/2024 21:37 Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան 23/09/2024 21:15 ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը կառավարությանը հուշում է՝ ինչպես է պետք պահպանել Հայաստանի բուսական աշխարհի գենետիկական ռեսուրսները 23/09/2024 20:55 «ՀՀ վարչապետի իմ ընթացիկ մանդատը ստացել եմ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո»․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում 23/09/2024 20:45 «Մեկ տարի առաջ ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից»․ ՄԻՊ Մանասյան 23/09/2024 20:24 Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ Պեսկով 23/09/2024 20:05 Բրոնխոսկոպիա. Ո՞ր դեպքերում է նշանակվում հետազոտությունը 23/09/2024 19:48 Եվրաջասթի հետ աշխատանքային պայմանավորվածություն է ստորագրվել 23/09/2024 19:37 «Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ Զելենսկի 23/09/2024 19:22 Պապիկյանը ֆինանսների նախարարի հետ էր զորամիավորում այցելել․ միջդիրքային ճանապարհների հարցն են քննարկել 23/09/2024 19:05 Երևան-Սևան-Իջևան ճանապարհին շրջվել է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը 23/09/2024 18:51 «Հայաստանի հզորացման գրավականը հարկերի վճարումն է»․ Բադասյան 23/09/2024 18:38 «Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը»․ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բորջ հանդիպման մասին 23/09/2024 18:25 ՊՆ-ում ողջունել են Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին 23/09/2024 18:06 ՔՊ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է գցել մեքենայի տակ․ Տարեց կինը մահացել է, Բաղդասարյանի կինն ազատության մեջ է 23/09/2024 17:52 «Դժվարանում եմ հավատալ, որ քաղաքական դիսոնանսի մեջ չէին հայտնվի Կանադայում»․ Լիլիթ Գալստյանը՝ Ալեն Սիմոնյանի չկայացած այցի մասին 23/09/2024 17:37 Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը 23/09/2024 17:26 Երևանի գետնանցումներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի և ոտքի շրջանում՝ վնասվածքներով 23/09/2024 17:13 Վարժանք՝ Նոյեմբերյանում․ «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը» 23/09/2024 17:00 Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է, դրանում շուտով կհամոզվեք բոլորդ․ Փաստաբաններ 23/09/2024 16:50 Երևանում բախվել են «Nissan»-ն ու մոպեդը 23/09/2024 16:43 Արցախի ՄԻՊ-ը մեկնել է ԱՄՆ. մի շարք հարցեր է բարձրացրել 23/09/2024 16:40 Այնքան հպարտ եմ, որ եղել եմ Հայաստանի համար պատմություն կերտած թիմի մի մասը. Լևոն Արոնյան 23/09/2024 16:32 Վազգենի ու Նարեկի գործերում կարելի է տեսնել բազմաթիվ դրվագներ, թե ինչպես են փորձում լռեցնել ընդդիմախոսներին. Մամիջանյան (Տեսանյութ) 23/09/2024 16:24 Ընդդիմադիրներին քրեական գործերով փորձում են լռեցնել. Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ) 23/09/2024 16:16 Առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ կլինի. Զելենսկի 23/09/2024 16:11 Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 23/09/2024 16:07 «Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենը ծանոթացել է Խոտ-Որոտան ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին 23/09/2024 16:04 Ալեն Սիմոնյանն Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ հաստատակամությունը 23/09/2024 15:59 ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 23/09/2024 15:43 Բնակարանային գողություն․ 40 հազար ռուբլին գողացել էր 15-ամյա աղջիկ 23/09/2024 15:33 Հայաստանը խաղաղության պայմանագրի իր տարբերակից հանել է բոլոր չհամաձայնեցված դրույթները. Ալիև 23/09/2024 15:23 Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից 23/09/2024 15:17 Ազդարարվել է լողասեզոնի փակումը 23/09/2024 15:07 Անդորրայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ 23/09/2024 14:57 Բացառիկ համագործակցություն՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Միլանի Լա Սկալա թատրոնի ակադեմիայի միջև 23/09/2024 14:39 Կմասնակցի՞ Ալեն Սիմոնյանը Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին 23/09/2024 14:31 Կապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից 23/09/2024 14:27 Ինչու է հետաձգվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցը Կանադա. Մանրամասներ 23/09/2024 14:12 Հակոբ Արշակյանն ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին 23/09/2024 13:52 Այցը չեղարկվել է, քանի որ Կանադայում հրաժարվել են ընդունել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը 23/09/2024 13:24 Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի անձնակազմն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ․ ցուցադրվել է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը 23/09/2024 13:13 Օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած երիտասարդը ձերբակալվել է 23/09/2024 13:06 ՀՀ-ի և Իրանի միջև առևտուրը վերջին 5 ամիսներին աճել է 6 տոկոսով 23/09/2024 12:56 Վանաձորի, Չարենցավանի, Երևանի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցումներ կլինեն 23/09/2024 12:52 Անցած երեք օրվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք 23/09/2024 12:48 Եվրաջասթն ու Հայաստանն ընդլայնում են գործակցությունը 23/09/2024 12:37 Արդար ու թեժ մրցակցություն. «Խաղային լիգայի» առաջին ինտելեկտուալ խաղը կայացավ (Տեսանյութ) 23/09/2024 12:31 ՊԵԿ․ Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից 23/09/2024 12:28 Հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն. «ՀայաՔվե» 23/09/2024 12:23 Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել. Էրդողան 23/09/2024 12:16 ՌԴ-ում կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից Թաթուլ Ասիլյանը 23/09/2024 12:14 ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նոր նախաձեռնություն է սկսում 23/09/2024 12:10 Տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր ջանքերին. Էրդողան 23/09/2024 12:08 Հայաստանը միասնական ազգային տաղավարով Նյու Դելիում մասնակցել է «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին 23/09/2024 12:01 «Սա մեր հերթական քայլն է դեպի Եվրոպական միություն». Հայաստան է ժամանել Եվրաջասթի նախագահը 23/09/2024 11:57 Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը 23/09/2024 11:51 Այս շաբաթ կհայտարարվի Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման նախագծի մրցույթ 23/09/2024 11:47 Եկեղեցին վերջին միջազգային փաստաթղթերում պիտակավորվում է որպես «կարծրատիպ», ինչը գլոբալիզմի համատեքստում է. Դանիելյան 23/09/2024 11:40 2018-ի դեկտեմբերից որևէ կապ չեմ ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր 23/09/2024 11:35 Երևանում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել 23/09/2024 11:29 Բենզալցակայանների հետ կապված այս տարվա տեմպերը մտահոգում են. Ավինյան 23/09/2024 11:26 Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով 23/09/2024 11:10 Ներսից քեզ կործանողները, շահավաճառները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից. Րաֆֆի Հովհաննիսյան 23/09/2024 11:05 Հաղարծինի գյուղապետարանի մոտակայքում 40-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել 23/09/2024 11:01 Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 23/09/2024 10:52 Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է 23/09/2024 10:40 ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում 23/09/2024 10:32 Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի վերաբերյալ ծանուցում չի ստացել․ նա արտերկրում է 23/09/2024 10:28 Վարդենիսում 36 ժամ ջուր չի լինի 23/09/2024 10:26 Մեքենայից բացականչեցին՝ «Կեցցե՜ Հայաստանը»․ Աննա Հակոբյանը Նյու Յորքից կադրեր է հրապարակել (Տեսանյութ) 23/09/2024 10:14 44-օրյայից հետո Շուշիի և Քաշաթաղի ուղղությամբ տեղակայված թուրքական ստորաբաժանումները հրադադարից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ․ Աբրահամյան 23/09/2024 10:12 Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օրը 23/09/2024 10:00 Մերգելյանի այգում բարեկարգման առաջին փուլի շինարարական աշխատանքների 90 տոկոսն ավարտված է 23/09/2024 09:54 ՀՀ-ն ողջունում է «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը 23/09/2024 09:48 Լույս չի լինի

Տվյալ բաժնի վերջին նյութերը