17/01/2024 17:15
Անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա, ըստ նրա, ֆունդամենտալ պրոբլեմ է։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անվտանգային մարտահրավերների մեջ Հայաստանի ռազմավարական ընկալումն այն է, որ բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ վարչապետը նշեց, որ Ադրբեջանը երկու հակադարձում է անում. եթե Հայաստանը պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ տեղի ունենա ինչ-որ ստուգման գործընթաց։
«Մենք այս հարցին պատասխանել ենք նույն կերպ՝ ինչ պայմանով Իրանն է տալիս այդ անցումը, նույն պայմանով Հայաստանն է պատրաստ տալ ու եթե Հայաստանի տարածքով անցումն Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է, եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի չլինել 47 կմ-ի համար»,- նշեց Փաշինյանը։