17/01/2024 13:25
Տևական խաղաղության հեռանկարը պահանջում է չթեժացնել կրակը. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը՝ Սենատում ընդգրկված հայամետ բանաձևի մասին
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի օրակարգում ներառված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևին։
«Ֆրանսիայի Սենատի N157 որոշման նախագիծը հիմնված է իրականությունից հեռու գտնվող սխալ տեղեկատվության վրա։ Տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը պահանջում է, որ բոլորը վեր բարձրանան խնդիրների մակարդակին, այլ ոչ թե թեժացնեն կրակը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է նա։