17/01/2024 12:18
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները կտրուկ նվազել են
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2023թ.-ի հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվել է շուրջ 33 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 38.4 տոկոսով (նախորդ տարի 86մլն դոլար):
Ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ շուրջ 23,5 մլն դոլարի, ապա մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ մոտ 2, 2մլն դոլարի, ապա մանածագործական իրերը՝ 2մլն դոլարի:
Այս տարվա հունվար-նոյեմբերին ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացվել ԱՄՆ-ից, այն կազմում է ընդհանուրի 24,4 տոկոսը՝ 8մլն դոլար, ապա՝ Շվեյցարիայից՝ ընդհանուրի 8.6 տոկոսը՝ շուրջ 3 մլն դոլար, ապա Չինաստանից՝ 1 մլն 800 հազար դոլարի, ընդհանուրի 5.6 տոկոսն է: ԵՄ երկրներից՝ 15 մլն դոլար, որը կազմում է ընդհանուրի 45.2 տոկոսը: