17/01/2024 17:05
Սունդուկյան թատրոնի կողմից էր վճարվում «Գոյ»-ի կոմունալները, միավորումից «Գոյ»-ը հավելյալ հնարավորություններ կստանա. ԿԳՄՍ նախարար (Տեսանյութ)
Ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ»-ն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ ընդամենը գործելու է Սունդուկյան թատրոնի հովանու ներո. ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ի՞նչն են փոխվում «Գոյ» թատրոնում, արդյո՞ք «Գոյ»-ը գոյություն է ունենալու՝ պատասխանեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա պարզ ճշմարտություն է և անընդհատ հանդիպում ենք մանիպուլյացիաների։ Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ»-ի հետ, ընդամենը երկու ՊՈԱԿ-ներ, որոնք գործում էին մեկ շենքում, միավորվելու են մեկ միասնական ՊՈԱԿ-ում։ Հիշեցնեմ, որ Սունդուկյան թատրոնի կողմից էր վճարվում նույնիսկ «Գոյ»-ի կոմունալները և այդ իմաստով նաև ամբողջապես անկախ և ինքնավար իրավիճակ չկար»,-ասաց նա և նշեց՝ «Գոյ» թատրոնը միավորումով ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետև Սունդուկյանի բեմերն ու տարածքներն ավելին են։
«Սա պետք է բերի միայն ստեղծագործական ազատության, զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն զբաղված են ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»,-ասաց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նախարարին խնդրեց այնուամենայնիվ նորից հանդիպել կոլեկտիվի հետ, զրուցել և ներկայացնել, որ «լավ բան է արվում»
Նախարարը համաձայնեց էլի հանդիպել։