17/01/2024 15:32
Մակրոնը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել բացառել Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայի հակամարտությունում։
«Եվրոպացիները և մենք՝ ֆրանսիացիները, պետք է նոր որոշումներ կայացնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մասնավորապես՝ կանխելու Ռուսաստանի հաղթանակը», - ասել է Մակրոնը, ում խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ «թողնել, որ Ռուսաստանը հաղթի, կնշանակի, որ միջազգային կարգի կանոնները, որոնք մենք սահմանել ենք, այլևս չեն կարող հարգվել»։
«Մեր բալթյան, լեհ և ռումինացի ընկերների համար կյանքն անհնարին կդառնա։ Ես չեմ մոռանում նաև Մոլդովայի և կովկասյան պետությունների մասին»,- հավելել է Ֆրանսիայի առաջնորդը։