17/01/2024 13:28
Գողության պահին բռնվել են
Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում նույն գյուղի 2 բնակիչ գողություն են անում։
Տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ Մասիսի ոստիկանները գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով գյուղի Կենտրոնական փողոցում ձերբակալել, և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել 33-ամյա և 46-ամյա երկու տղամարդու։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են, որ գունավոր մետաղների ընդունման կետից գողացել են ալյումինե և դյուրալյումինե դետալներ և տեղափոխել մեքենայի բեռնախցիկ։
Մեքենան, գողոնով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։