17/01/2024 18:56
Ասել եմ՝ զինծառայողներին արգելեք խաղադրույք կատարել, կամ զանգում ասում են՝ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք՝ տեղ հասցրեք. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին
Բանակում ոչ մարտական պայմաններում մինչև 2018թ.-ը 1000-ի կարգի դեպքեր են տեղի ունեցել, պատճառները խորքային են. Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին։
Ըստ Փաշինյանի՝ միջոցներ ձեռնարկում են։
«Ասել եմ, որ, այո՛, գնացեք օրենսդրական կարգավորում արեք ու զինծառայողներին արգելեք խաղադրույք կատարել»,-ասաց նա և նշեց, որ խաղում են, պարտք կուտակում, հետո գնում դիրքերում որոշում են գործողություն անել։ Նա ընդգծեց, որ դա էլ իրենց պարտականությունն է և ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տան։
«Կամ որ զանգում, ասում են՝ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք՝ բերեք, տեղ հասցրեք, ու ամենատարբեր լծակներն են օգտագործում դրա համար, այո՛, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվենք այս երևույթների հետ և հարցերին խորքային տիրապետենք»,-ասաց նա։