18/01/2024 12:30
Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։
«Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Թե ինչու են այդ դեպքում հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, որ չեն շտապել։
«Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»,- նշեց Ավանեսյանը։
Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է իր տեղակալ Արմեն Նազարյանն ազատվել աշխատանքից՝ Ավանեսյանն ասաց, թե հիմա նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի։
Հիշեցնենք՝ Մարտունու ԲԿ-ի բացումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 4-ին։ Այդ օրը ԲԿ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու շնորհավորել բոլորին՝ ԲԿ-ի բացման առթիվ։