18/01/2024 12:00
Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում կքննարկվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում նախագիծը կքննարկվի արդեն կառավարության նիստում։
Նա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը։
Ավինյանն էլ ասաց, որ կայարանի ամբողջական նախագիծն արդեն կա, այս պահին փորձաքննությունների փուլում է։
«Փորձաքննություններն իրականացնելուց հետո, կարրծում եմ, կարողանալու ենք ներդրումային հաջորդ կոմիտեին քննարկել ամբողջական նախագիծը։ Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել շինարարությունը։ Եթե այս տեմպերը կարողանանք պահել, վստահաբար, 4 տարվա մասին, որ խոսել ենք, կարողանալու ենք 4 տարում ունենալ մետրոն»,- նշեց Ավինյանը։