18/01/2024 11:25
Ադրբեջանի կողմից եղել են առաջարկներ տարբեր ճանապարհների վերաբերյալ, որոնք ՀՀ-ն մեժել է. ՔՊ-ական պատգամավոր
Բազմաթիվ են եղել տարբեր առաջարկներն ու մոտեցումներն Ադրբեջանի կողմից, որին մենք չենք համաձայնել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Առանց ավելորդ մանրամասնությունների։ Պարզ է, չէ՞, որ խաղաղության օրակարգը, որը ենթադրում է խոսակցություններ և բանակցություններ, դրա ընթացքում հնչում են առաջարկներ երկու կողմից էլ։ Ե՛վ մեր կողմից են հնչել բազմաթիվ առաջարկներ, որոնք չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից են հնչել։ Այո՛, եղել են առաջարկներ տարբեր ճանապարհների վերաբերյալ, որոնք ՀՀ-ն մեժել է՝ ելնելով ՀՀ պետական շահից»,-ասաց պատգամավորը։