18/01/2024 12:07
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, ինչպես նաև բարձրացնել Կորսիկայի անկախության ճանաչման հարցը։
Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Բաքվի դեմ պատժամիջոցների մասին Ֆրանսիայի Սենատի փաստաթղթի՝ առաջարկելով պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ։
Միաժամանակ առաջարկվում է սառեցնել Ադրբեջանում Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ցանկացած ակտիվները և դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ։
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2020 թվականից մինչ օրս Ֆրանսիայի ղեկավարությունը Ադրբեջանի նկատմամբ «կործանարար և սադրիչ» դիրքորոշում է որդեգրել։ Երեկ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։