18/01/2024 15:47
Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ ընդունած բանաձևի կապակցությամբ:
«Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար», - գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: