18/01/2024 19:36
Ալիևն ԱՄՆ նոր դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների շուրջ:
Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությանը: