18/01/2024 11:15
ՀՀ-ն պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, մենք շարժվում ենք այս ճանապարհով. Արթուր Հովհաննիսյան
Մեր իշխանության օրակարգը խաղաղության օրակարգն է, մենք դրանով շարժվելու ենք առաջ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք սկզբից էլ ասել ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ։ Հիմա էլ հանդիպում ենք խոչընդոտների, հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից»,-ասաց պատգամավորը, նշելով, թե կիսում են վարչապետի հույսը, որ դա խաղաղության օրակարգը փակուղի տանելու փորձ չէ։
Բայց նույնիսկ եթե դա փակուղի տանելու փորձ է, քպ-ական պատգամավորն ասաց, որ այն որևէ կերպ իրենց հետ չի կանգնեցնելու իրենց քաղաքական օրակարգից։
«ՀՀ-ն պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, մենք շարժվում ենք այս ճանապարհով»,-ասաց Հովհաննիսյանը։