18/01/2024 14:32
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսք չկա. Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսք չկա։
«Վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին, «Զանգեզուրի միջանցք»-ը երբեք չի քննարկվել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերականգնումն այլընտրանք չունի։