18/01/2024 11:33
ՀՀ նախագահն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ Դավոսում քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը. այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան X-ի էջը:
«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպումը կայացել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։