18/01/2024 19:30
Խաչատուրյանը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։
Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։
Կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։