18/01/2024 19:22
Կամո Հովհաննիսյանը հեռացավ «Աստանա»-ից
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացավ ղազախական «Աստանա»-ից։
31-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմին ու մաղթել հաջողություն։
«Շնորհակալություն «Աստանա»-ին 2 տարիների համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն թիմակիցներիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է հայ ֆուտբոլիստը սոցցանցերում։
Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանա»-ում ։ Օրեր առաջ «Աստանա»-ից հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
Աղբյուր ArmSport.am